Եկել եմ նորաստեղծ ոստիկաններից բողոքելու. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եկել եմ նորաստեղծ ոստիկաններից բողոքելու։
Այ մարդ, էտ մարդկանց մի ձև հասկացրեք, որ իրենք օրենքի ներկայացուցիչ են, օրենքի պահապան, ոչ թե գողական ու ժարգոնով խոսացող ։ Երբ համազգեստով չեն լինի, այդ ժամանակ կարող են բերանը ծռած ախպերավատ լինեն։
Երբ դասընթացներ էիք անցկացնում, չէիք ասում, որ ծխախոտի մնացորդը գետին չեն նետում։ Բայց հանուն արդարության ասեմ, որ գցելուց հետո տրորեց, որպեսզի կրակի օջախ չլինի։ Ինչպիսի նրբանկատություն։
Մի բան էլ, իսկ ինչ սկզբունքով եք մեքենաները տրամադրել, իմ մոտ տպավորոթյուն է, որ ազատ տեղ են գտնում, որպեսզի շումախերություն անեն։ Լինում են չէ տեսակներ, որ երազում են մեքենայի ղեկը բռնեն, որտեղից որտեղ մի կերպ տաքսի են ձեռք գցում ու էտ մեքենայի հոգին հանում են։
Այս ամենն ավելի ամբողջական է դառնում գունաթափված շապիկներով խաչմերուկներին կանգնած ու ինչ - որ անկանոն շարժումները։ Չես հասկանում ասում է քշի, թե կանգնի։ Մեկ կարմիր կարճ փայտը օդ է տնկում, հաջորդ պահին տարերային շարժումներ անում, աջ ու ձախ վազնում․․․
Չեմ բացառում, որ կան նորմալ մարդիկ, բայց , ցավոք սրտի, ես դեռ չեմ հանդիպել։ Մասնագետ դարձրեք մարդկանց, իսկ մասնագետը գեղեցիկ համազգեստով, կամ դիզանով մեքենա տրամադրելով չի լինում․․․»:
Նմանատիպ հոդվածներ
Սամս զանգել, դողացող ձայնով գոռում էր՝ մերս, մի լացի, հերոս որդի ունես, տղադ թուրքից տանկ է բերել. պատմում է հերոսի մայրը. Tert.am
Սամս կարող էր այստեղ չծառայել, մեզ հակառակվելով որոշում կայացրեց, որ պետք է գա ու հայրենիքի համար ծառայի, ծառայության ավ...
Հայաստան, երկիր արոտավայր. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սա «Հրազդան»...
Հռոմի պապին ծրարով փամփուշտներ են ուղարկել
Հռոմի Պապին Ֆրանսիայից ծրարով փամփուշտներ են ուղարկել։ Այդ մասին հայտնում է «TASS» գործակալությունը՝ նշելով, որ այն գտել...
Վարչապետն ասաց՝ չի կարող մեզ ընդունել, այստեղ կսպասենք այնքան ժամանակ, մինչև ընդունի. ռազմագերու հարազատ
Եկել ենք Կառավարության դիմաց, որ հասկանանք՝ ինչ ճակատագիր է սպասվում մեր գերեվարված հարազատներին և նրանց վերադարձի մասին...