Վարչապետն ասաց՝ չի կարող մեզ ընդունել, այստեղ կսպասենք այնքան ժամանակ, մինչև ընդունի. ռազմագերու հարազատ
Եկել ենք Կառավարության դիմաց, որ հասկանանք՝ ինչ ճակատագիր է սպասվում մեր գերեվարված հարազատներին և նրանց վերադարձի մասին տեղեկություն ստանանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց գերեվարված հայ զինծառայողի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը:
Նա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել գերիների հարազատների հետ՝ պարզաբանելով, թե այսօրվա օրակարգում նման հարց չկա. «Մի 40 րոպե առաջ վարչապետի խորհրդականը դուրս եկավ և ասաց, որ վարչապետը չի կարող մեզ ընդունել իր մոտ: Սպասելու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև ընդունի մեզ: Մենք 8 ամիս սպասել ենք, բայց այսօր եկել ենք այն եզրահանգման, որ այստեղից պետք է տեղ չգնանք, ու մեր տղաներին բերենք հասցնենք մեզ մոտ: «Միշտ մեզ հավաստիացրել են, թե գերիներին վերադարձնելու ուղղությամբ գործընթաց է գնում, բայց տեսնում ենք, որ այդ գործընթացի արդյունքում մեր տղաները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման»,- ասաց ռազմագերու եղբայրը:
Նմանատիպ հոդվածներ
Սամս զանգել, դողացող ձայնով գոռում էր՝ մերս, մի լացի, հերոս որդի ունես, տղադ թուրքից տանկ է բերել. պատմում է հերոսի մայրը. Tert.am
Սամս կարող էր այստեղ չծառայել, մեզ հակառակվելով որոշում կայացրեց, որ պետք է գա ու հայրենիքի համար ծառայի, ծառայության ավ...
Հայաստան, երկիր արոտավայր. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սա «Հրազդան»...
Եկել եմ նորաստեղծ ոստիկաններից բողոքելու. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եկել եմ նորաստեղծ ոստիկաններից բողոքելու։Այ մարդ, էտ մ...
Հռոմի պապին ծրարով փամփուշտներ են ուղարկել
Հռոմի Պապին Ֆրանսիայից ծրարով փամփուշտներ են ուղարկել։ Այդ մասին հայտնում է «TASS» գործակալությունը՝ նշելով, որ այն գտել...