Նոր օրենք. ՌԴ-ում բոլոր աշխատանքային միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն
Դեկտեմբերի 29-ից աշխատանքային միգրանտները ՌԴ-ում գտնվելու համար պետք է մատնադրոշմում անցնեն: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը:
«2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստան ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը»,- հայտնել են ԱԳՆ մամուլի կենտրոնից:
Բացի այդ, ՌԴ ներքին գործերի նախարարությունում հավելել են, որ այդ օրենքով նախատեսվում է նաև դաշնային պետական վերահսկողություն իրականացնել ռուսաց լեզվի քննության անցկացման պարտադիր պահանջների պահպանման, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին համապատասխան հավաստագրի տրամադրման նկատմամբ:
Նախատեսվում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար տեղեկատվության էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ներդնել, որը թույլ կտա ապահովել օտարերկրացիների հարյուր տոկոսանոց նույնականացումը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...