Քաղաքականություն

ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Պաշտոնական գրություն

ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Պաշտոնական գրություն
Այս պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից ընտրված պատգամավոր Թագուհի…

Այս պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի' լրագրողներ,

Ինչպես հիշում եք, Ազգային ժողովում ձեր տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ինձ հասած տեղեկությունների հետքերով դիմել էի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։

Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի այդ պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։

Լավ է, որ իշխանությունը չգնաց այդ քայլին, ականջալուր եղավ լրագրողական բողոքին, և քննարկած խստացումների տարբերակը չդարձավ փաստաթուղթ, կիրառության մեջ չդրվեց։

Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի, և զլմ-ների ներկայացուցիչները «ավանդույթի ուժով» ազատ կտեղաշարժվեն խորհրդարանում»:

Նմանատիպ հոդվածներ

Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26

Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250