Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է թվով 29 գլխավոր քարտուղարներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու մասին որոշում է կայացրել: 

Որոշման մեջ ասվում է. 

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման 

մարմինների գլխավոր քարտուղարների 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները` 

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 

30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման 

ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ պարգեւատրվել է 29 պետծառայող: Նրանց ցանկը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ:

Քաղաքականություն