ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պավլիկին չեք կարող բռնացնել ժեխի մեջ. Պավլիկ Մանուկյան
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հերքել է այն մեղադրանքները, թե, իբր, ինքը մասնակցել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքին։
Մանուկյանը նշել է, որ հուլիսի 24-ին հրավիրված եղել է հարսանիքի, բայց այդ հարսանիքը եղել է իր զինվորներից մեկի հարսանիքը։
«Տարբերեք զենք բռնողին շիշ բռնողից»,- ասել է Մանուկյանն ու հավելել. «Տո շիշ բռնողն էլ, տո Նիկոլի գլուխ բռնողինն էլ, ես ի՞նչ կապ ունեմ դրանց հետ: Ուզում եք ասել՝ տեսեք Պավլիկին բռնել ենք ժեխի մե՞ջ, ոչ, դա երբեք չի լինելու, դուք Պավլիկին ժեխի մեջ երբեք չեք կարող բռնացնել»։