ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայում պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Գերմանիայի Լևերկուզեն քաղաքի աղբայրիչ գործարանում, հայտնում է Bild-ը: 

Դեպքի վայրից սև ծուխ է բարձրանում: Տուժածների մասին տվյալներ չկան։ Ընկերությունը հաստատել է պայթյունի մասին տեղեկատվությունը: 

«Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու օդի աղտոտվածությունը չափող մեքենաները։ Կոչ ենք անում բնակիչներին դռներն ու պատուհանները փակ պահել»,- ասված է ընկերության Twitter-յան գրառման մեջ: 

Տեղի ոստիկանությունը փակել է մոտակա մայրուղիները։ Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։