
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Վաղվանից Բուզանդի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում Բուզանդի փողոցի վերոնշյալ ճանապարհահատվածի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։