Տոկիո-2020․ Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերիերկրորդ մեդալային օրը Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։
Հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։
Եզրափակիչ դուրս եկած 8 մարզուհիներից չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։ Փոխչեմպիոն դարձավ բուլղարացի Անտոանետա Կոստադինովան՝ 239,4։ Բրոնզե մեդալակիրը չինացի Չժան Ցյանսինն է՝ 218,0։
Նմանատիպ հոդվածներ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:...
Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետ...
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով սկսեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալա...
Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Տոկիոյի Օլիմպիական ավանում
Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն է հայտնաբերվել Տոկիոյի Օլիմպիական ավանում: Միևնույն ժամանակ հիվանդի քաղաքացիությունը,...