ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր մեր երկրից ևս մեկ գույն պակասեց. այսօր վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանին

Այսօր մեր երկրից ևս մեկ գույն պակասեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երաժիշտ Արա Գևորգյանը` խոսելով դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին: 


Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին: 

Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Մեծանուն դուդուկահարը մահացել էր հուլիսի 6-ին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նույնպես մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

 

Քաղաքականություն

Պատահարներ