ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քանդվող թաղամասի հուշարձանները. Hetq. am

Երևանի Ֆիրդուս թաղամասում, որտեղ արդեն մեկնարկել են քանդման աշխատանքները և նախատեսված է 33-րդ թաղամասի կառուցապատումը, 11 հուշարձան-շենք կա: Այդ մասին մեր հարցմանը պատասխանելիս հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, գրում է Hetq. am-ը:

 

Նշված 11 հուշարձանների մեջ վերջերս ներառվել է Ֆիրդուս 80 հասցեում գտնվող տունը:

11 հուշարձանից 4-ը Հանրապետության փողոցում են, 6-ը` Տիգրան Մեծ պողոտայում:

Մեր հարցին՝ արդյոք այս բոլոր հուշարձանների համար կան մշակված հայեցակարգեր, նախարարությունը չի պատասխանել: Միայն տրամադրել է նախարարության համաձայնությունը ստացած Հանրապետության 46 հասցեի հուշարձանի ամրակայման, վերականգնման և փոփոխության վերաբերյալ էսքիզային նախագիծը: Նշենք, որ Կառավարությունը վստահեցնում է, որ ոչ մի հուշարձան չի քանդվելու, և միայն Հանրապետության 46 հասցեի հուշարձանն է ընկած կառուցապատման գոտում:
 

Հանրապետության 30 հասցեն Միխայիլ Ֆոն դեր Նոննեի բնակելի տունն է եղել, որը կառուցվել է 1895թ. նույն ճարտարապետի` Նոննեի նախագծով: Այն 1922-1937թթ. ծառայել է որպես հայկական դիվիզիայի շտաբ: Հանրապետական նշանակության հուշարձան է: 

Հանրապետության 32 հասցեն 20-րդ դարի սկզբի շենք է, որը նախագծել է ճարտարապետ Վասիլի Միրզոյանը: Այն եղել է նահանգապետարանի վարչական շենքը: Հանրապետական նշանակության հուշարձան է: 

 

Հանրապետության 46-ը բնակելի տուն է` կառուցված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Տեղական նշանակության հուշարձան է:

 

Հանրապետության 46 հասցեն քանդման գոտում գտնվող միակ շենքն է: Նախարարության տրամադրած էսքիզային նախագծի համաձայն` այն վերականգնելուց հետո ունենալու է հետևյալ տեսքը: 

 

Տիգրան Մեծ պողոտայի բոլոր հուշարձանները տեղական նշանակության են, բնակելի տներ են:

Մասնավորապես` Տիգրան Մեծ 1 հասցեն բնակելի տուն է` կառուցված 20-րդ դարի սկզբին:

 

Տիգրան Մեծ 9 հասցեն 19-րդ դարի վերջին կառուցված բնակելի տուն է:

 

Տիգրան Մեծ 15 հասցեն 20-րդ դարի բնակելի տուն է: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ