Օրվա լրահոս

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական։ Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։ Գրում է Yerevantoday-ը։

 

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այժմ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։

Թե երբ է արվել տեսագրությունը, չի նշվում, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակել մարդու, որին դեմ է թիմը»։

Վերջին նորություններ