Ադրբեջանը կրակոցներ է արձակել Նախիջեւանի հետ սահմանի մոտ տեղակայված ռուսական դիրքերի ուղղությամբ. wargonzo

Ադրբեջանը կրակոցներ է արձակել Նախիջեւանի հետ սահմանի մոտ տեղակայված ռուսական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երասխում @wargonzo նախագծի աղբյուրները։

Նախիջեւանի կողմից ադրբեջանցի զինվորականների գնդակոծությունները, որոնք, իհարկե, առաջին հերթին սադրիչ բնույթ են կրում, իրականացվել են մի քանի օրվա ընթացքում Երասխի անմիջական մերձակայքում:

Չնայած նրան, որ կրակել են հայկական դիրքերի վրա, ռուս զինվորականները նույնպես հայտնվել են ռիսկի գոտում ։

Այդ բնակավայրերի կողքին տեղակայված են միանգամից մի քանի ռուսական դիրքեր (չշփոթել Արցախում խաղաղապահների  հետ)