18 տոննա մարդասիրական օգնություն դեպի Արցախ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպություններից և հիմնադրամներից 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ՝ տեղի կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Այսօր մենք ստացել ենք 18 տոննա բեռ: Առաջիկայում այս բեռը կհասցվի հեռավոր գյուղեր՝ կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար: Ամեն շաբաթ մենք տարբեր հիմնադրամներից  մարդասիրական օգնություն ենք ստանում: Դրանց մեջ հիմնականում ներառված են սննդային հավաքածուներ՝ ապուրներ, կարագ, մակարոնեղեն, չոր խառնուրդներ: Բացի այդ, հագուստ, մանկական խաղալիքներ, տակդիրներ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ»,- հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին արդեն փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ, այդ թվում՝ բացի սննդից և առաջին անհրաժեշտության պարագաներից, մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշման պարագաներ:

Քաղաքականություն

Պատահարներ