Հասարակություն

Ովքե՞ր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները»․ Հակոբ Կարապետյան

Lilit A.
Ովքե՞ր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «FIP - Փաստերի ստուգման հարթակը հարցում էր արել՝ պարզելու, թե ինչպես է լինում, որ քաղաքապետարանը որոշ դեպքերում նույնքան արագ չի ապամոնտաժում ապօրինի կառույցները, որքան մյուսները: Մեկ օրինակի վրա ցույց ենք տվել, թե ինչպես է լինում սովորաբար:

Ուրեմն ինչ-որ մեկը վերջերս Աջափնյակում, հանրային տրանսպորտի ԿԱՆԳԱՌԻ ՎՐԱ ինքնակամ կառույց էր շինել: Քաղաքապետը որոշում էր կայացրել՝ քանդելու կառույցը: Ապօրինություն գործած կառուցապատողը անմիջապես բողոքարկել էր քաղաքապետի որոշումը դատարանում, իսկ դատարանը, ի դեմս դատավոր Գեւորգ Սոսյանի,  ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ վարույթ էր ընդունել գործը եւ նույն օրը որպես հայցի ապահովման միջոց փաստացի արգելել էր քաղաքապետարանին՝ քանդել ապօրինի կառույցը:

Քաղաքապետարանը, այնուհետեւ, միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոցը, այսինքն, թույլ տալ քանդել: Քաղաքապետարանի միջնորդությունը դատարանը քննել է, ուշադրություն, 15 ՕՐ ՀԵՏՈ եւ դեռ որոշում չի հրապարակել, համենայնդեպս, մենք դրա մասին տեղեկացված չենք: Այսպիսով, մի դեպքում կայծակնային արագությամբ գործը վարույթ են ընդունում ու արգելք դնում քանդման որոշման վրա, մյուս դեպքում՝ շաբաթներով ձգում են:

Հետևությոնները թողնում եմ ձեզ: Ի դեպ, լրագրողները կարող են հետաքննություն անել ու պարզել, թե ովքեր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները», ի՞նչ երբեմնի կարկառուն պաշտոնավորներ ու կիսաքրեական տարրեր են կանգած նրանց հետեւում»,-գրել է Հակոբ Կարապետյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250