Ինձ բերման ենթարկող կարմիր բերետավորներից մեկն ասաց՝ գլուխը խփեք գետնին․ Գեղամ Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից, ուր բերման էր ենթարկվել այսօր առավոտյան։ Միանալով «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանը՝ նա ներկայացրեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել։
«Ես շտապում էի այս միջոցառմանը մասնակցելու․ երբ մեքենայից իջա և քայլում էի դեպի այստեղ, նկատեցի, որ երեք կարմիր բերետավոր, շատ կոպիտ հրելով, մի երիտասարդ աղջկա են բերման ենթարկում, և հեգնաբար ասացի՝ «ճիշտ եք անում, շատ ամուր սեղմեք, որովհետև ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է»։ Ոչ մի արձագանք չեղավ, շարունակեցին աղջկան բերման ենթարկել, ես էլ շարունակեցի քայլել, մոտենում էի այստեղ, և վազքի ձայներ լսեցի՝ չպատկերացնելով, որ իմ հետևից են վազում, և երեք թե չորս կարմիր բերետավորներ փորձեցին բերման ենթարկել, մեկն էլ ասում էր՝ գլուխը խփեք գետնին։ Չորս հոգով չէին կարողանում անգամ ձեռքս շարժել, բայց հետո հավաքվեցին մոտ 15-20 հոգով, զգացի, որ արդեն ձեռքս կոտրում են, ինքս ինձ գցեցի գետնին, որ գոնե ձեռքս չկոտրեն, հետո տեղափոխեցին մեքենա։ Ես հասկացա, որ ինչ-որ մեկը հետո հրահանգել է գալ իմ հետևից»,-մանրամասնեց նա։
Նազարյանի խոսքով՝ այսօր տեղի ունեցավ մի գործողություն, որը մի դրվագով ևս պատկերավոր բնորոշեց, թե այսօր ինչ երկրում ենք ապրում և ինչ վարչախմբի պայմաններում։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գեղամ Նազարյանն ասաց, որ չգիտի, թե ինչու են իրեն բերման ենթարկել։
Վերջինս նշեց, որ ոստիկանական բաժանմունքում վերաբերմունքն արդեն այլ էր։ Գեղամ Նազարյանը նշեց, որ ծանոթացել է թղթերին, թե ինչ է գրված եղել.
«Հեքիաթ էր, որ իբր մասնակցել եմ բողոքի ակցիայի կառավարության շենքի դիմաց, չեմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որից հետո բերման են ենթարկել»,- նշեց Գեղամ Նազարյանը։
Տեսանյութը՝ TERT.am
Նմանատիպ հոդվածներ
Տաքսու վարորդը այսօր վերադարձրել է հերոսի մայրիկի հեռախոսը, որի մեջ զոհված որդու նկարներն ու տեսանյութերն են
Տաքսու վարորդը այսօր վերադարձրել է հերոսի մայրիկի հեռախոսը, որի մեջ զոհված որդու նկարներն ու տեսանյութերն են։ Կինը տեսաո...
Զոհված զինվորի մայրը տաքսու վարորդին խնդրում է վերադարձնել հեռախոսը, որի մեջ զոհված որդու նկարներն ու տեսանյութերն են
Զոհված զինվորի մայրը խնդրում է տաքսու վարորդին վերադարձնել հեռախոսը, որտեղ գտնվում են զոհված որդու նկարներն ու տեսանյութ...
Իրանի հարավ-արևմուտքում բողոքի ցույցեր են. երաշտ է, ջուր չկա
Իրանի Խուզեստան նահանգում երաշտի պատճառով այսօր անցկացված ցույցերի ընթացքում առնվազն 1 մարդ է գնդակահարվել ու սպանվել, հ...
«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանը և Մարիա Պետրոսյանը ևս բերման ենթարկվեցին
«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ ու Մարիային բերման ենթարկեցին Մաշտոցի բ...