Գերմանացի հիդրոօդերևութաբանների գնահատականի համաձայն՝ նման անձրևներ չէին տեսել արդեն 100 տարուց ավելի
Շուրջ 700 բնակիչ տարհանվել է Արևմտյան Գերմանիայում ` ամբարտակի ճեղքման պատճառով: Պատնեշի վնասի չափը դեռ դժվար է գնահատել, - հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բազմաթիվ մարդիկ արգելափակված են իրենց տներում, արտակարգ իրավիճակների ծառայությունները տուժածներին տարհանում են նավակներով։ Մոլեգնող տարերքի պատճառով հուլիսի 14-ից դադարեցվել է ոչ հեռու գտնվող Քյոլն/Բոնն օդանավակայանի աշխատանքը։
[5f6ae126ac73c4d7f3e392ab46584a08.jpg]
Մոտ մեկ շաբաթ է՝ Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում շարունակվում են տեղատարափ անձրևները, որոնք ավերիչ ջրհեղեղի պատճառ են դարձել:
Հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Ռեյնգետի ԱրևՄոզել վտակները։
Գերմանիայի արեւմուտքում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը անցելէ 130-ից, տարբեր վնասվածքներ է ստացել 618 մարդ:
Բելգիայում ջրհեղեղից մահացել է առնվազն 20 մարդ: Մտավախություններ կան, որ զոհերի մասին տվյալները վերջնական չեն, հաղորդում է DeutscheWelle-ն:
[92054d96b49128a3ae385d2f46b0a723.jpg]
Աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական, ինչպես նաեւ ավերված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Այդ աշխատանքներին մասնակցում են նաեւ բազմաթիվ կամավորներ:
[f006abfce90c18b0af28041e26992c32.jpg]
Աղետի հասցրած վնասը դեռ չի հաշվարկվել: Ջրհեղեղն ավերել է շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, երկաթգծեր, տուժել են ֆերմերային տնտեսություններ: Որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, չկա խմելու ջուր:
Նմանատիպ հոդվածներ
Գրանցվել է երկրորդ երկրաշարժը. ստորգետնյա ցնցումները՝ Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Հայաստան կարելի է մուտք գործել պատվաստված լինելու կամ ՊՇՌ տեստի բացասական արդյունքով. ԱՆ պարզաբանում է
Այսօրվանից ուժի մեջ է մտել Կառավարության հուլիսի 9-ի որոշումը, որով փոփոխություն է կատարվել «Կորոնավիրուսային հիվանդությ...
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
Հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Auroranews-ին...