Բոլորս ազդված ենք այդ պատերազմի հետևանքից, որը հարվածել է Հայաստանին. Եվրամիությունը պատրաստ է աջակցել. Շառլ Միշել
Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն ավելացնել այս տարածաշրջանում, ամրապնդել կապերը տարածաշրջանի երկրների հետ։ Ամփոփելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները՝ այսօր հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա տեղեկացրեց՝ վաղը մեկնում է Ադրբեջան, իսկ երկուշաբթի արդեն Վրաստանում կլինի՝ նաև այդ երկրների ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու։ Նպատակներից է դեկտեմբերին անցկացվելիք «Արևելյան գործընկերության երկրների» գագաթնաժողովի նախապատրաստումը։
«Բոլորս ազդված ենք այդ պատերազմի հետևանքից, որը հարվածել է Հայաստանին։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կատարված աշխատանքներին»,- նշեց Շառլ Միշելը։
Նա ընդգծեց`կան չորս թեմաներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այս տարածաշրջանում բարօրություն և կայունություն հաստատելու համար։ Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ առաջին կետը չափավոր հռետորաբանությունն է, անհրաժեշտ է փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։ Երկրորդ կետը սահմանազատումն է. Եվրամիությունը հույս ունի, որ հնարավոր կլինի այս հարցում խաղաղ բանակցություններ սկսել։ Միշելի խոսքով՝ կարևոր է, որ երկու կողմերն էլ նահանջեն վիճելի տարածքներից, որ հնարավոր լինի քննարկումներ իրականացնել։ Երրորդ կետը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ բանակցություններին, իսկ չորրորդը՝ խաղաղության շուրջ բանակցությունն է։
Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված գործընկեր լինել Հայաստանի բարօրրության, անվտանգության ու կայունության համար։ Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք ևս մեկ անգամ աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի տրամադրումը Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը»,- այս մասին այսօր հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նշելով, ենթակառուցվածքների, թվային, կլիմայի, տրանսպորտի ոլորտները, ժողովրդավարական բարեփոխումները։
Շառլ Միշելը, խոսելով կորոնավիրուսի համավարակի մասին, ասաց, որ ԵՄ-ն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջանն է ու շարունակում է արտահանել պատվաստանյութեր, իրականացվում է Կովաքս ծրագիրը՝ պատվաստանյութն ամբողջ աշխարհի համար հասանելի դարձնելու համար։ Նշվեց, որ որոշվել է մինչև տարեվերջ առնվազն 100 հազար դոզա մոբիլիզացնել»,- ասաց Շառլ Միշելը։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ մեկը չհամարձակվի այսուհետ բանակին ու գեներալներին մեղադրի ինֆորմացիա ծախելու մեջ. Սոֆյա Հովսեփյան. ArmDaily
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ ամենահամեղ սուրճ...
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել. Նիկոլ Փաշինյան
Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում...
Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի վճիռը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի...
Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի
Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի։ Գորիսեցիներին վրդովվեցրել է իրենց ք...