Արդեն 3 օր է լուր չունենք Սոթք-Խոզնավար հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով.Տիգրան Աբրահամյան
Արդեն 3 օր է լուր չունենք Սոթք-Խոզնավար հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով։Գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը.
«Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են արձանագրվածի պատասխանատուները և այլն։
Մեկ հանգամանք ևս, ՊՆ-ի՝ այդ 2 զինծառայողների՝ առանց զենք առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունը, որևէ հիմնավորում չունի։
Եվ ՊՆ-ի պարզաբանումը, թե նրանք այնպիսի ծառայության մեջ են գտնվել, որը ենթադրել է զենքի բացակայություն, որևէ ձևի ընդունելի չէ։
Հատկապես սահմանագծի այդ հատվածի՝ մասամբ կահավորված լինելու պարագայում, առհասարակ անթույլատրելի առանց զենքի ցանկացած շարժ։
Հուսով եմ՝ առաջիկայում, մեր 2 զինծառայողների հարցով լավ նորություն կունենանք, ինչը սակայն թեմայի հետ կապված որոշ մտահոգություններ այդպես էլ չի փարատի»,-գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան կարելի է մուտք գործել պատվաստված լինելու կամ ՊՇՌ տեստի բացասական արդյունքով. ԱՆ պարզաբանում է
Այսօրվանից ուժի մեջ է մտել Կառավարության հուլիսի 9-ի որոշումը, որով փոփոխություն է կատարվել «Կորոնավիրուսային հիվանդությ...
Գրանցվել է երկրորդ երկրաշարժը. ստորգետնյա ցնցումները՝ Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
Հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Auroranews-ին...