Առաջնահերթ գերակայություն է Ադրբեջանում պահվող ռազմագերիներին, պատանդներին առանց նախապայմանների անհապաղ վերադարձնելը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին հայտնեց Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ադրբեջանը այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ընդգծեց` Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ մեկը չհամարձակվի այսուհետ բանակին ու գեներալներին մեղադրի ինֆորմացիա ծախելու մեջ. Սոֆյա Հովսեփյան. ArmDaily
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ ամենահամեղ սուրճ...
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել. Նիկոլ Փաշինյան
Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում...
Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի վճիռը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի...
Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի
Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի։ Գորիսեցիներին վրդովվեցրել է իրենց ք...