Մանրամասներ` երեկ` Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում, տեղի ունեցած ավտովթարից

ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ հուլիսի 15-ին Երևան քաղաքի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 35 PF 103 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 52-ամյա Արսեն Պողոսյանը, Mitsubishi-ն վարել է Երևանի բնակիչ 64-ամյա Վաչագան Գալստյանը, իսկ Mercedes մակնիշի 36 RD 593-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Պերճ Միրզոյանը Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Պ․ Միրզոյանի ուղևոր 20-ամյա Գոռ Ղազարյանը։ Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝  մի տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։