Հայաստանում այսօր Վարդավառ է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ:
Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն նշում ենք այսօր՝ հուլիսի 11-ին:
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։
Տաղավար տոն է Վարդավառը, ուստի հաջորդ օրը մեռելոց է:
Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի12-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան կարելի է մուտք գործել պատվաստված լինելու կամ ՊՇՌ տեստի բացասական արդյունքով. ԱՆ պարզաբանում է
Այսօրվանից ուժի մեջ է մտել Կառավարության հուլիսի 9-ի որոշումը, որով փոփոխություն է կատարվել «Կորոնավիրուսային հիվանդությ...
Գրանցվել է երկրորդ երկրաշարժը. ստորգետնյա ցնցումները՝ Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Վաղվանից կգործարկվեն նոր արագաչափ տեսախցիկներ
ՀՀ ոստիկանությունը հայտնում է նոր արագաչափերի ու տեսախցիկների մասին՝ Երևանում և Արմավիրի մարզում: «Ոստիկանությունը...