ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Հայիթիի նախագահի վրա հարձակման տեսանյութը
Հրապարակվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի վրա հարձակման տեսանյութը։
Ինչպես գրում է Miami Herald-ը, պետության ղեկավարին սպանած չարագործները ներկայացել են թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության (DEA) աշխատակիցներ:
«Դա Dea-ի հատուկ գործողությունն է։ Ոչ ոք չի դիմադրել. դա հատուկ գործողություն DEA»,- գոռում է հարձակվողներից մեկը։
Թերթի աղբյուրները հայտնել են, որ հանցագործները կապ չունեն այդ գերատեսչության հետ։
Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել չորեքշաբթի գիշերը նրա նստավայրի վրա հարձակման ժամանակ։
Երկրի իշխանությունները կարծում են, որ սպանությունը կատարել է օտարերկրացիներից բաղկացած զինված ջոկատը։
Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները հետաքննում են մարդասպաններին իրենց տարածք ներթափանցելու վարկածը։ Նրանք ենթադրում են, որ նախագահի վրա հարձակումը կատարել է հարավամերիկյան յոթ հոգանոց ջոկատը՝ չորս կոլումբիացիներից և երեք վենեսուելացիներից։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրանք գործել են «Հայիթիում շատ հզոր մարդկանց պատվերով, որոնք զբաղվում են թմրավաճառությամբ և մարդկանց առևանգմամբ»:
Այդ վարկածի համաձայն ՝ հարձակվողների հանցակիցը կարող էր լինել ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը, որը դիտավորյալ թուլացրել էր Ժովենել Մոիզի տան պահպանությունը:
Հայիթիում ռազմական դրություն է մտցվել, որը կտևի 15 օր։