Կոտայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 34-ամյա Լևոն Գևորգյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի ս...
Ծովից դուրս են բերվում Կամչատկայում կործանված Ան-26 օդանավի ուղևորների մարմինները
Սկսվել է Կամչատկայում կործանված Ան-26 ինքնաթիռի ուղևորների աճյունների դուրսբերումը ծովից: Վթարի ժամանակ օդանավում եղել է...
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հ...
Աֆղանստանում ռազմական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել. ոստիկան է մահացել, 21 մարդ՝ վիրավորվել
Աֆղանստանում ռազմական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով մահացել է մեկ ոստիկան, վիրավորվել 21 մար...