ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիում․ տների կեսից ավելին ջրի տակ է
Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
«Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում շարունակական հորդառատ անձրևների հետևանքով Խերոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակի խիստ բարձրացում է նկատվել։ Բնակիչներին տեղեկացվել է գետերի՝ ափերից դուրս գալու և հնարավոր ջրհեղեղների մասին: Բնակիչներին հորդորում ենք հանգստություն պահպանել, հավաքել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ իրավիճակից դրդված տարհանման անհրաժեշտության դեպքում», - ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաց ազգայինականները պոկել են ԵՄ և LGBT համայնքի դրոշները՝ փորձելով կանխել Tbilisi Pride շքերթի անցկացումը
Այսօր կեսօրին բախումներ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում։ Ազգայնականները փակել են քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մքենան կողաշրջվել է, բախվել արտաքին լուսավորման սյանն ու տապալել այն
Ավտովթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին։ Auroranews-ին փոխանցված տեսանյութից երևում է, որ մեքենան բախվել է արտաքին լուսավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Կամչատկայում Ան-26-ի կործանման վայրից առաջին կադրերը․ փրկվածներ չկան
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է կադրեր Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից:Ելնելով բեկոր...