«Էյֆորիայի սիրահար հայկական լսարանին առաջարկում եմ իրական աչքերով նայել այս իրողությանը». Ն. Հոխիկյանը ` Բաքվում հրդեհի մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի ափամերձ նավթահորատման վայրում։ Կրակի բարձրությունը տասնյակ մետրեր է բարձրանում։
Էյֆորիայի սիրահար հայկական լսարանին առաջարկում եմ իրական աչքերով նայել այս իրողությանը' թշնամու տարածքում նավթահորի խոշոր հրդեհ է, որը տասնյակ, գուցե հարյուրավոր միլիոն դոլարների վնաս տա նրան։ Վերջ։ Լոկ ֆինանսական կորուստ, որը մեզ համար ևս լավ է։
Փոխարենը հայկական սոցիալական ցանցերը լցվել են խինդ ու ուրախությամբ, թե Բաքուն ջրի տակ է անցնում։
Մենք խիստ զգացմունքային ու նույնիսկ ոչ ադեկվատ էթնոսի ենք վերածվել, որը չի ուզում իրականությունը տեսնել՝ միաժամանակ սկսում է աստիճանաբար մահ ու աղետ ցանկանալ ուրիշներին։
Եթե կարող ես, ինքդ մահ ու աղետ բեր ուրիշներին, գրավիր մեծ տարածքներ ու ապրիր գոհ, առանց տառապանքի. դա է ազգերի ու պետությունների կյանքի օրենքը։ Մնացած ամեն ինչ թույլերի ինքնարդարացման համար է»։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.52-ին, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում (Փայտակարան), հ...
Կոչումներ ու պաշտոններ` ՀՀ նախագահի հրամանագրով
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր մի քանի պաշտոնյաներ ստացել են կոչումներ: 1) ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հ...