Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վարորդներն ու ուղևորները տեղափոխվել են բուժկենտրոն
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Լանջազատ գյուղի սկզբնամասում բախվել են Դվին գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Ավետիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AX 073 համարանիշի և Լանջազատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Յուսուպ Սլոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 36 QQ 162 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Ավետիսյանը, վերջինիս ուղևորներ՝ Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանը, Վեդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդիկ Թումասովը և Յ. Սլոյանի ուղևոր՝ Լանջազատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Միշա Սլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի ս...
Ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 45 զինվորական․ ինքնաթիռի վրա հարձակման հետքեր դեռ չեն հայտնաբերվել
Ֆիլիպինների հարավում ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Ըստ Ֆիլիպինների պաշտպանո...
ԱԹՍ-ները պայթուցիկ նյութերով հարձակվել են Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա
ԱԹՍ-ները պայթուցիկ նյութերով հարձակվել են Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sh...
Բոինգ 737 բեռնատար ինքնաթիռը խափանվել է և վթարվել օվկիանոսի վրա
Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ Հավայան կղզիների մոտ Բոինգ 737 բեռնատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է C...