ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այրվում է նավթ արդյունահանող հարթակ

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այրվում է նավթ արդյունահանող հարթակ, հրդեհը բռնկվել է պայթյունից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ 
Գործակալության տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում։ Որոշ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բուլլա կղզու հին էստակադայի վրա։ 
ՌԻԱ Նովոստին առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի ստացել։