Հասարակություն
ՀՀ-ն ադրբեջանական կողմին հանձնել է Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը արտահանձնում են15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ
2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջանքեր եմ գործադրել. Փաշինյանը` Աննա Հակոբյանի հետ վերամիավորման մասին
Վեոլիա ջուրը պետքա դատվի, իհարկե եթե մենք չլռենք. Փառանձեմ Ոսկանյան
5.0