9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորն ապօրինությամբ ազատել էր աշխատանքից․ Ռուբեն Հայրապետյան

Առնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորը բացահայտ ապօրինությամբ ազատել էր աշխատանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ 

Նա մասնավորապես նշել է․ 

«Առնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորը բացահայտ ապօրինությամբ ազատել էր աշխատանքից՝ հաստիքների ձևական փոփոխության հնարքով: 15 ուսանողի վարձավճարի վատնում ամենաթողության հետևանքով... 

Վերաքննիչ դատարանը (դատավոր Կ. Համբարձումյանի նախագահությամբ) հաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ ընթացքում բուհին պատճառված վնասի չափը 4.5-ից դարձավ 9.5մլն: Չէին խրատվել առաջին ատյանից... 

Թեև հատուցումը կատարվելու է համալսարանի բյուջեից, որը ձևավորվում է ուսանողների վարձավճարների հաշվին, սակայն ուսանողների համար կա լավ նորություն. համալսարանին պատճառած վնասը պարտավոր է իր անձնական միջոցներով հատուցել վնասի մեղավորը, որովհետև՝ 

ՀՀ օրենքը ՊՈԱԿ-ների մասին. 

«Պետական կազմակերպության գործադիր մարմնի (ռեկտորի) պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը պատճառված վնասի համար»: 

Հ.Գ. 

Ճիշտ նույն «հանճարեղ» հնարքով աշխատանքից ազատվել է նաև ընդհանուր բաժնի պետ Գ. Մուրադյանը, որի գործը ևս դատարանում է՝ նույն ակնհայտ ելքով»: 

 

Քաղաքականություն