Կարիճը խայթել է Jeep Grand Cherokee-ի վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները։ Դեպքի վայրում վարորդը ժամանած բժիշկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, երբ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Գեղարքունիքի վթարից 2 մահացածները ՀՀ-ից են, 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ-ից, 1-ը՝ Ուկրաինայից
Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 28-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ողբերգական ավտ...
20 հազար դրամի և քաղցրավենիքի դիմաց ծննդկանը հրաժարվել է նորածնից․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից,...
Աժդահակ լեռան տարածքում կայծակի հետևանքով 130-ից ավելի մայր գառներ ու նրանց ձագերը սատկել են
Երեկ՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Թոռ...