Աժդահակ լեռան տարածքում կայծակի հետևանքով 130-ից ավելի մայր գառներ ու նրանց ձագերը սատկել են
Երեկ՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Թոռնիկ Ուզոևը Կոտայքի մարզի Աժդահակ լեռան տարածքում մոտ 170-ից ավելի մայրացու գառների արածացնելու ժամանակ հրաշքով է փրկվել։
Shamshyan.com-ի հետ զրույցում նա ասում էր. «Արդեն 1 շաբաթից ավելի է, նշված վայրում գառներ ենք արածացնում։ Երեկ, ժամը 7-ի սահմաններում մի քանի անգամ ուժեղ կայծակ խփեց։ Սկզբում կայծակի հարվածներից ոչինչ չեղավ, բայց վերջին կայծակի ժամանակ մոտ 130-ից ավելի մայր գառներն ու նրանց ձագուկները տեղում սատկեցին։ Կայծակի հարվածից անգամ ոտքս վնասվեց։ Դեպքի մասին տեղեկացրեցի տնեցիներին։ Հայրս իր ընկերների հետ եկավ ու կայծակի հետևանքով մոտ 130 սատկած գառներ տեղափոխեցին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի՝ մեր կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող գոմ։ Բոլոր գառների սատկելու պատճառը եղել է կայծակի հարվածից սրտի տրաքելը։ Որին մորթում ենք, սիրտը տրաքած ա։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք։ Խնդրում ենք Արարատի մարզպետին, մեր գյուղապետին՝ օգնեն, ինչով կարող են։ Ոչ հոշոտված ա, ոչ էլ գայլի ու կատաղած շան կողմից հարձակման հետևանքն ա եղել։ Անվտանգ միս ա, կարան օգնեն՝ գազանանոցն ընդունի, էլի գոնե մի քիչ փոխհատուցման հարց լուծեն։ Բազմազավակ ընտանիք ենք. մեր ապրուստի միակ միջոցն է։ Վարկով վերցրել ու զբաղվում էինք էս գործով։ Եթե պատկայն մարմինները մեզ չօգնեն, ապա ողջ ընտանիքով կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ։ Խնդրում ենք, որպեսզի մարզպետարանն օգնի մեզ»։
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ հայտնեց, որ խնդրին ծանոթանալուց հետո, եթե հնարավորություն եղավ, ապա պատրաստ է ընտանիքին օգնելու։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Գեղարքունիքի վթարից 2 մահացածները ՀՀ-ից են, 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ-ից, 1-ը՝ Ուկրաինայից
Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 28-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ողբերգական ավտ...
20 հազար դրամի և քաղցրավենիքի դիմաց ծննդկանը հրաժարվել է նորածնից․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից,...
Կարիճը խայթել է Jeep Grand Cherokee-ի վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը...