Գեղարքունիքի վթարից 2 մահացածները ՀՀ-ից են, 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ-ից, 1-ը՝ Ուկրաինայից
Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 28-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ «Opel»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 60-ամյա Լևոն Հովսեփյանը, «Renault»-ը վարել է ՌԴ քաղաքացի, 24-ամյա Արամ Ալայանը։ Վթարի հետևանքով Լ. Հովսեփյանը, նրա ուղևորներից 60-ամյա Հայկանուշ Սիմոնյանը տեղում մահացել են, իսկ 59-ամյա Շողիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ «Renault»-ի վարորդ Ա. Ալայանը, նրա ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Գվոն Կրիստինան, 25-ամյա Մեն-Չեր Կանեյաման և Ուկրաինայի քաղաքացի, 24-ամյա Մաքսիմ Յաշնուկը նույնպես տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ավելի վաղ դեպքի վայրից աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին «Opel» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
20 հազար դրամի և քաղցրավենիքի դիմաց ծննդկանը հրաժարվել է նորածնից․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից,...
Աժդահակ լեռան տարածքում կայծակի հետևանքով 130-ից ավելի մայր գառներ ու նրանց ձագերը սատկել են
Երեկ՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Թոռ...
Կարիճը խայթել է Jeep Grand Cherokee-ի վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը...