ՏԿԵՆ մամուլի քարտուղարը դադարեցրել է պարտականությունները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացում է, որ այլևս չի կատարելու քարտուղարի պարտականությունները։ 

«Սիրելի՛ ընկերներ, գործընկերնե՛ր, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: 

Շնորհակալություն եմ հայտնում լրատվական դաշտի գործընկերներիս 3 տարվա արդյունավետ համագործակցության համար՝ առանց որի անհնար կլիներ հանրության համար ապահովել մեր գործունեության հաշվետողականությունը, շատ դեպքերում նաև աջակցել խնդիրների վերհանմանն ու լուծմանը: 

Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս, հատկապես հասարակայնության հետ կապերի փոքրիկ, բայց սրտացավ թիմին աջակցության և համատեղ աշխատանքի համար: Լավագույն հաղորդակցությունը այս տարիներին հաջողվել է նախարարության ողջ աշխատակազմի նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ: 

Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում նախարար Սուրեն Պապիկյանին վստահության և ամենօրյա աջակցության համար: 

Շնորհակալ եմ բոլորիդ: 

Մեր հերոսների հանդեպ պարտքի գիտակցումը յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը պետք է լինի: 

Միասնականություն և հաջողություններ մեր երկրին»: