Երևանում և մարզերում երեկոյան ժամերին կարճատև անձրև է սպասվում

Հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հունիսի 29-ին և 30-ին, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Մարզերում այսօր, հունիսի 29-ին և 30-ին, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։