Ամերիկյան օդուժը Սիրիայի և Իրաքի տարածքում անօդաչուների բազա և պահեստներ է ոչնչացրել․ NYT
Գիշերն ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածներ են ուղղել Սիրիայի տարածքի 2 և Իրաքի տարածքի 1 թիրախի դեմ։ Վերջինս եղել է բազա, որն օգտագործվել է ամերիկացի զինվորականների դեմ անօդաչուների կիրառմամբ օպերացիաների համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Իրաքում գործող իրանամետ զինված խմբավորումները սկսել են ակտիվորեն օգտագործել անօդաչուները։ Հարձակման նպատակն էր զրկել գրոհայիններին նման հնարավորությունից։ Հարվածներն իրականացվել են լազերային կառավարման ռումբերով։
Նշվում է, որ Սիրիայի տարածքի երկու թիրախներն էլ կիրառվել են հիմնականում որպես պահեստներ։ Ինչպես կարծում են Սպիտակ տանը, երեք օբյեկտներում էլ մարդիկ քիչ են եղել։
Հարվածներ հասցնելու որոշումը կայացրել է անձամբ Ջո Բայդենը։ Մինչ այդ հարցը քննարկել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ու ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Հենց իրենց աշխատասենյակներում պատռել են հրաժարականների դիմումները. Ի՞նչ է տեղի ունեցել ընտրություններից 1 օր առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառո...
Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է․ Արմեն Գրիգորյան
Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթա...