Կոչ ենք անում այլևս երբեք քրեական գործ չհարուցելու հղում տալով անանուն աղբյուրի. Չարչյանի Փաստաբանը` ՀՔԾ-ին

Կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

 

«Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրերա կազմում ու դա դրվումա քրեական գործ հարուցելու հիմքում:

 

Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին:

Կոչ ենք անում անհապաղ զննության ենթարկել 168.am կայքում առկա ամբողջական տեսանյութը Պրոֆեսորի մասնակցությամբ և հրապարակավ արձանագրել, որ հիմնավոր կասկած չի կարող լինել «ում ուզում եք ընտրեք կամ մի ընտրեք» «պատասխանատու ասում եմ ռեպրեսիաներ չեն լինելու» հայտարարության պայմաններում, որը «Բաղրամյան 26»-երը մոնտաժել էին: Ի վերջո ԿՈՉ ԵՆՔ անում անհապաղ վերացնել Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը և վերադառնալ իրավական դաշտ»,- գրել է Վարդևանյանը։