
COVID19-ի գրանցված նոր դեպքերն` այսօր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102–ով և դարձել 224635: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 մարդ (-9), կատարվել է 1167466 թեստավորում (+3724), առողջացել են վարակվածներից 216423-ը (+111): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում մնացել է անփոփոխ` 4505։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես մնացել է նույնը` 1096։