Քաղաքականություն

Որոշեցի լքել բոլորի ֆեյսբուքյան էջերը, շարքայինից մինչև բարձ պաշտոնյա. Մնացական Բիչախչյան

Որոշեցի լքել բոլորի ֆեյսբուքյան էջերը, շարքայինից մինչև բարձ պաշտոնյա. Մնացական Բիչախչյան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վերջերս մի պատմություն լսեցի: Իշխանական թևից մեկը ընկերոջս այն հարցին, թե առաջ նկատում էի…

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վերջերս մի պատմություն լսեցի: Իշխանական թևից մեկը ընկերոջս այն հարցին, թե առաջ նկատում էի Բիչախչյանի գրառումներին հետևում էիր, արձագանքում: Պատասխանը լինում է հետևյալը. «դե հիմա ընդդիմադիր բաներ է գրում, ինձ էլ ճիշտ հասկացի, թեպետ իրա աշխատանքը շատ եմ հավանել....և ահագին գովեստի խոսքեր»:

Այսինք, եթե իշխանահաճո բան չես ասում, բայց կապ չունի նաև, որ կոռեկտ ես շարադրում մտքերդ, պետության համար սրտացավ, ուրեմն վտանգավոր ես իրենց համար:

Ես էլ որոշեցի լքել բոլորի ֆեյսբուքյան էջերը, շարքայինից մինչև բարձ պաշտոնյա, նույնիսկ ում հետ շատ երկար տարիներ ընկերություն եմ արել:

Իմ գոյությամբ երբեք ոչ մեկին չեմ վնասել, չեմ խանգարել, առավել ևս հիմա:

Ինչպես միշտ, այժմ էլ մաղթում եմ բոլորիս Հզոր Հայրենիք»:

Նմանատիպ հոդվածներ

ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250