Ավանեսյանը` Չարչյանի համար երաշխավորագիր ներկայացնելու և իր հետագա պաշտոնավարման մասին

Եթե առաջարկվի շարունակել պաշտոնավարումը, մեծ սիրով կընդունեմ առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով հետագա պաշտոնավարման մասին ու հավելելով, որ ինքը ցանկանում է շարունակել աշխատել կառավարությունում, որտեղ բազմաթիվ ծրագրեր են սկսել:

 

Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք երաշխավորագիր կներկայացնի պրոֆեսոր Արմեն Չարչյանի համար, եթե դրա կարիքը լինի: Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք: 

 

Ավանեսյանը Չարչյանին առողջություն մաղթեց՝ հավելելով, որ մնացած հարցերի մասով ինքը մեկնաբանություն, դիտարկում չի կարող անել:

Նա վստահեցրեց, որ Չարչյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվում է: