Հասարակություն

Վերադարձրել եմ վերջին 28 տարում թալանված գումարներն ու վերադարձրել պետությանը.Վանեցյան

Վերադարձրել եմ վերջին 28 տարում թալանված գումարներն ու վերադարձրել պետությանը.Վանեցյան

«Դուք Սերժ Սարգսյանի կողքին նստած հայտարարեցիք, որ թալանված գումարները ՀՀ-ում ամենից շատ հետ է բերվել ձեր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ: Ո՞ւմ իշխանության օրոք թալանված գումարներն էիք հետ բերում»: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց լրագրողը:

 

Հարցին ի պատասխան Վանեցյանը նշեց, որ վերջին 28 տարում իշխանության եղած, այսինքն բոլոր երեք նախագաների օրոք թալանված գումարներն է վերադարձրել: Գրում է Armtimes.com-ը:

 

Վանեցյանի պնմամբ, եթե ժողովուրդը իրենց տար քվե ու, եթե իրենք լինեին իշխանություն, ինքը շարունակելու էր իր գործը:

«Անկախ նրանից կլինեին այդ մարդիկ մեր կամ մեզ բարեկամ, դաշնակից  քաղաքական ուժի ներկայացուցիչներ, կլինեին իմ բարեկամները ու հարազատները, եղբայրները, ընկերները: Եթե գողացել են մեկ լումա, պետք է վերադարձնեն այդ մեկ լուման: Ով խախտել է օրենք, պետք է օրենքի ամենայն խստությամբ պատասխան տա՝ ինձնից սկսած վերջացրած ձեզնով»,-ասաց Վանեցյանը:

 

Դիտարկմանը, որ, եթե ապօրինություններ են եղել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ինչպե՞ս է նրա հետ համագործակցում, Արթուր Վանեցյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ էլ էին իրենց թիմակիցներն իրականացնում ապօրինություններ և ձերբակալվում էին, բայց ինքը այդ թիմից դրա համար չէր հեռանում:

 

«Այո, եղել են ապօրինություններ Սերժ Սարգսյանի օրոք, բայց կոնկրետ Սերժ Սարգսյանին  վերագրվող ապօրինություններ 3 տարվա ընթացքում եղե՞լ են»,-նշեց նախկին ԱԱԾ տնօրենը:

 

Նկատառմանը, որ Սերժ Սարգսյանն անցնում է հիմա քրեական գործով, Վանեցյանն ասաց, որ չկա մի պաշտոնյա, որի աշխատանքի ընթացքում փորձեն գտնեն խախտումներ և չգտնեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250