
Պարզվել է` Կապանի Ձորք թաղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0

«Հայաստան» դաշինքին տրված քվեների թվի անճշտություն է եղել նաեւ Կապան քաղաքի Ձորք թաղամասում տեղակայված 35/17 ընտրատեղամասում: Վերահաշվարկով պարզվել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրված սկզբնական տվյալներում արձանագրված է եղել, թե «Հայաստան» դաշինքը ոչ մի ձայն չի ստացել, իսկ Հայաստանի եվրոպական կուսակցությունը հավաքել է 258 ձայն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը shamshyan.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տարածքային հանձնաժոողվի ահազանգից հետո թյուրիմացությունը ճշտվել է եւ ուղղումն արդեն ուղարկվել է ԿԸՀ։