Հասարակություն

«Հայաստան» դաշինքի նշած ընտրատեղամասում կեղծիք չի եղել, վրիպակը առանց վերահաշվարկի պարզվել է. Իոաննիսյան

«Հայաստան» դաշինքի նշած ընտրատեղամասում կեղծիք չի եղել, վրիպակը առանց վերահաշվարկի պարզվել է. Իոաննիսյան

«Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձրացրել 23/47 տեղամասի շուրջ՝ նշելով, թե  վեհաշվարկի արդյունքում ձայները տասնապատկվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ իրականում այդ տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ։ Որևէ կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի։ 

«Այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 հոգի, բայց բոլոր ուժերի ձայների ձայների ու անվավերների գումարը գալիս էր 712։ «Հայաստան» դաշինքի դաշտում գրվել էր 10 քվե, այնինչ պետք է լիներ 100 (և այդ դեպքում թվերը կբռնեին)։ 

Տեղամասի արձանագրության մեջ այդ դաշինքի դիմաց գրված էր 100 քվե, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում` 10։ Ակնհայտ է, որ սա մուտքագրման վրիպակ է, այնպես, ինչպես եղել է մի շարք այլ տեղամասերում։ 

Նույն կերպ, օրինակ, 4/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 390 քվե, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված էր 39 քվե: Այդ թիվը ևս ճշտվել է ու վերականգնվել: 

Հիշեցնեմ, որ երեկ առավոտյան հայտարարցինք, որ մուտքագրմամ վրիպակների արդյունքում պակասել է ՔՊ-ի մոտ 2000 ձայն ու «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։ Այդպիսի վրիպակներ մենք հայտնաբերել էինք 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31 և 35/30 տեղամասերում։ Նման վրիպակներ միշտ էլ լինում, բայց դրանք անխուսափելիորեն վերացվում են արձանագրությունների վերամուտքագրման ընթացքում՝ նախքան վերջնական արդյունքները»,-գրել է Իոաննիսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250