Հասարակություն

Հարևանների հետ հարաբերությունները հիմնված չեն ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի վրա. Սարգսյան

Հարևանների հետ հարաբերությունները հիմնված չեն ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի վրա. Սարգսյան

Իսպանական հեղինակավոր El País Internacional պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար:

 

Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է ակտիվորեն աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ: Նա հանդես է գալիս այն պատնեշների վերացման օգտին, որոնք այսօր խոչընդոտում են Սփյուռքում ապրող հայերին ներգրավվել երկրի քաղաքական կյանքում:

 

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության վերաբերյալ բանակցությունները կարող էին միանգամայն այլ կերպ լինել նախագահի մասնակցության դեպքում՝ Արմեն Սարգսյանն ասել է. 

 

«Ես չեմ սիրում ենթադրություններ անել: Ես և վարչապետը երկու տարբեր սերունդներ, տարբեր փորձառություններ ունեցող մարդիկ ենք: Անգամ հակառակորդին՝ Ադրբեջանին ենք տարբեր կերպ ճանաչում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, արդյունքները կարող էին լինել տարբեր: Ես չեմ կարող ասել, թե՝ հստակ ինչպիսին, քանի որ այստեղ դերակատարում ունեն ոչ միայն բանակցող անձինք, այլև արտաքին գործոնները և այն, թե ինչպես են դրանք ազդում քեզ ու քո հակառակորդի վրա: Սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պետք է մոռանանք այդ մասին և կենտրոնանանք ապագայի վրա: Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որոնք մենք երբեք չենք մոռանա, ինչպես՝ Ցեղասպանությունը: Շատ կարևոր է, որ մյուս կողմը ևս հասկանա, որ եթե չես հանդուրժում ուրիշի արժեքները, մշակույթը, պատմությունը, ապա չես կարող հարաբերություններ կառուցել: Մեր հարևանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: 26 տարի առաջ նույն երկրները պատերազմեցին, և հայերը հաղթանակ տարան: Ի՞նչ գիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիմա Ադրբեջանը կարող է մի պարզ քայլ կատարել՝ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին: Դա կլինի փոքր, սակայն կարևոր քայլ կործանված հարաբերությունների կառուցման ճանապարհին: Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, և դա նորմալ է: Էրդողանը չէր 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության կազմակերպիչը: Բայց, պետք է ուժեղ լինես ներողություն խնդրելու համար: Ներում հայցելը ուժ է, այլ ոչ թե թուլություն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250