Երբ ՀՀ սահմանին կտեղակայվեն ռուս խաղաղապահները. Ավինյանը` սահմանային իրադրության մասին

Բանակցություններն այս պահին էլ ընթանում են: Առաջիկայում բանակցությունների ևս մեկ փուլ ունենք: Ես համոզված եմ, որ այդ առումով մեր դիրքերում մենք ետքայլի տեղ չունենք:

 

Միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից: Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու դրա համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ խոսելով սահմանին տիրող իրավիճակի ու այնտեղ ռուսական ուժերի տեղակայման հարցի մասին:

 

Ավինյանը նշել է, որ ռուսական կողմի հետ նման քննարկում կա, բայց սահմանապահների տեղակայումը կարող է լինել միայն այն պահին, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը: