Հասարակություն

Էլեկտրահարված 11-ամյա տղան շնչում է արհեստական շնչառության սարքով. բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

Էլեկտրահարված 11-ամյա տղան շնչում է արհեստական շնչառության սարքով. բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

Հունիսի 17-ին Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված 11-ամյա Նարեկ Ք.-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տղան շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

 

Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց՝ տղայի մոտ առկա է 60 տոկոս մակերեսային և 20 տոկոս շնչուղիների այրվածք:

«Նրա մոտ առկա է էլեկտրական այրվածք՝ բոցով՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանների ախտորոշում: Բացի նրանից, որ էլեկտրահարվել է, նաև էլեկտրահարվելու ընթացքում կրակ, բոց է բռնկվել, և ամբողջությամբ այրվել է: Այսինքն՝ նա ունի համակցված տրավմաներ և էլեկտրահարություն»,- ասաց նա:

 

Ըստ Բաբայանի՝ 11-ամյա Նարեկը հիվանդանոց է տեղափոխվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Հիմա բժիշկները հույս ունեն, որ նրա մոտ կայունացում կգրանցվի, և կկարողանան որևէ միջամտություն անել. «Սպասում ենք լուսավոր կետի, չնայած բրոնխիալ ծառը ամբողջությամբ այրված է»:

Նույն օրը Նարեկի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա հասակակից Հրանտ Խ.-ն, ում կյանքի համար բժիշկները պայքարել են հինգ օր, սակայն հունիսի 22-ին տղայի կյանքը փրկել չի հաջողվել:

 

«Նրա մոտ առկա էր 90 տոկոս մակերեսային և 10 տոկոս շնչուղիների այրվածք: Գիտեք, երբ մարդու մոտ առկա է էլեկտրական այրվածք՝ բոցով՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի այրվածքներ, դա արդեն կյանքի հետ անհամատեղելի է, բայց մենք պայքարեցինք նրա կյանքի համար: Բազմաթիվ վիրահատություններ ենք արել, ֆունկցիոնար ենք արել, նրա օրգանիզմում կուտակված հեղուկներ կար, հեռացրել ենք»,- ասաց այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը:

 

Ըստ ոստիկանների՝ 11-ամյա երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250