Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած քաղաքացուն երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Հունիսի 20-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած Նիկոլայ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել:

 

Այս մասին ՀԺ-ին հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Նա նշեց, որ Նիկոլայ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրի 185-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, կամ կրելը) և ՀՀ 34-305 հոդվածով  (Պետական գործչի նկատմամբ սպանության փորձ) հանցագործության կատարելու համար:

 

Հարցին՝ մեղադրյալին կալանավորելու միջնորդություն ներկայացվե՞լ է, թե ոչ, խոսնակը պատասխանեց, թե անձը ձերբակալված է: Նշենք, որ այսօր լրանում է մեղադրյալին ձերբակալելու 72 ժամը եւ եթե նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չներկայացնի դատարան, ապա Ինչպես արդեն հայտնել էինք` Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալված է: