
Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը

Ժամը 11:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվերակելու իրավունք ունեցող 2 միլիոն 578 հազար 6789 անձից քվերակությանը մասնակցել են 316 հազար 291 անձ, ընդհանուր ընտրողների 12,2 տոկոսը:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ ընտրություններին Ժամը 11:00-ի դրությամբ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվերակելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 անձից քվերակությանը մասնակցել են 201 հազար 250 անձ, ընդհանուր ընտրողների 7.76 տոկոսը: