
Ալեն Սիմոնյանը քվեարկելուց հետո 15 րոպե մուտքի մոտ կանգնած բարեւում ու շփվում է ընտրողների հետ. ահազանգ

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:
Նա նաեւ հավելել է. «Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ ի օգտին քարոզչությանը:
ԸՆԴԳԾԵՄ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»: