ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տիկի՛ն, հանգի՛ստ մի հատ. դուք չե՛ք որոշում՝ թուրքը որտեղ է գալու նստի». Փաշինյան

Արենիում այսօր քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին։ 
Արենիից մի կին հետաքրքրվեց Փաշինյանից, թե այդ սահմանազատման ժամանակ Արենիում ի՞նչ է կատարվելու։ 
 «Որտե՞ղ է, թե ձեր բակում է։ Մի րոպե, մի րոպե, տիկին, դուք չեք որոշում, թե թուրքը գալու է որտեղ նստի, հանգի՛ստ մի հատ։ Ինչ վերաբերում է նրան, որ նայում է, ապա 30 տարի թուրքը նայում է Ոսկեպար, Այգեհովիտ, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց, Բերքաբեր, Վազաշեն, Բերդավան, Ճամբարակ համայնքներին, Ճամբարակը դիտարկվո՞ւմ է, պետք չի խուճապ տարածել։ Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստի, ղալաթ է անելու, թե գալու է ձեր բակում նստի, ոչ մի տեղ էլ չի գալու, էդ կարգի լուրեր մի տարածեք»,- ձայնը բարձրացնելով՝ ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ